![]()
Մարտի 1-ին, ժամը 18.30-ին՝ երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը նաեւ ուղերձով կդիմեմ ժողովրդին:
Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 11 տարին: Քննարկումների արդյունքում որոշեցինք այդ օրը նշանավորել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան:
Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին, ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի, ապօրինությունների: Երթը նշանավորելու է այն գաղափարը, որ ՀՀ քաղաքացու հաղթանակը անշրջելի է, չեն լիենլու այլեւս ընտրակեղծիքներ, մենք դեմ ենք կանգնում բռնություններին, քաղաքական հետապնդումներին, կոռուպցիային:
Այդ օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք 2008-ի Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին:
Մարտի 1-ին, ժամը 18:30-ին բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ՝ այնտեղից շարժվելու դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու: Այդ օրը ես նաեւ ուղերձով կդիմեմ ժոովրդին:
![]()
Մարտի 1-ին մենք պետք է մեր նվիրվածությունը ի ցույց դնենք կոռուպցիայի ու անօրինականությունների էջը փակելուն:
Կհանդիպենք մարտի 1-ին, 18:30-ին»,-եզրափակեց վարչապետը:
![]()