Ֆրանսիայում զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Ֆրանսիայի Սավոյա դեպարտամենտում թեթևշարժիչային տուրիստական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը ՝ վկայակոչելով տեղի պրեֆեկտուրան։

Միջադեպը տեղի է ունեցել Սեն Կոլոմբան դե Վիլլար քաղաքի մոտ գտնվող լեռնային տեղանքում: Վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Ուղևորներից մեկը հասցրել է ցած նետվել ընկնող ինքնաթիռից, այժմ նա հիվանդանոցում է, նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր։

«Վթարի հանգամանքները ներկայումս հայտնի չեն և կորոշվեն դատական հետաքննության շրջանակներում», – հայտարարել են պրեֆեկտուրայում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ