Մեծ վրանի փոքրիկ բնակիչը  երկրորդ անգամ հայտնվեց լուսանցքից դուրս ՝ սեփական թիմակիցների թեթև ձեռքով

Այսօր կայացած առաջին քվեարկության ժամանակ Իշխան Սաղաթելյանին ընդամենը մեկ ձայն չբավականացրեց փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար։
Անհրաժեշտ 54-ի փոխարեն Սաղաթելյանի ընտրությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, իսկ երկրորդ ընտրության ժամանակ կողմ էր քվեարկել 49 պատգամավոր։ 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Այսպիսով, Սաղաթելյանը հայտնվեց լուսանցքից դուրս’ սեփական թիմակիցների թեթև ձեռքով։

Որքան էլ փորձեն մեղավորներ փնտրել այլ դաշտում, քվեարկության արդյունքը ցույց է տալիս, որ սեփական թիմի կողմից է Սաղաթելյանը հայտնվում խաղից դուրս վիճակում։

Որն է պատճառը, որ փողոցի այնքան թիմային պայքարը հանկարծ ԱԺ նիստերի դահլիճում վերածվեց խմբավորված կուսակցական ներքին անհամաձայնության։

ՔՊ-ականներին երևի թե միևնույն է, թե ով կնստի այդ աթոռին։ Այն սահմանադրորեն գրեթե ոչ մի առավելություն չի տալիս տվյալ անձին։

Այնպես որ, մնում է մեղավորներ փնտրել սեփական թիմում, որն առաջին անգամը չէ, որ կես ճանապարհից փոխում է իր ուղին եվ դրժում խոստումները, ըստ տվյալ պահի իր շահերի։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ