![]()
Այսօր՝ օգոստոսի 4-ին ԱԺ-ում ընդդիմությունը ԱԺ խոսնակի տեղակալի պաշտոնում առաջադրել Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ Ու քանի դեռ ընդդիմադիրներից ոմանք բոցաշունչ ելույթներ են ունենում ԱԺ ամբիոնից, պարզվում է նրանց բազմաթիվ գործընկերներ բացակայում են ԱԺ նիստերի դահլիճից։
Եվ եթե «Հայաստան» դաշինքից գոնե մի քանի պատգամավոր ներկա էին Աժ նիստերի դահլիճում, ապա «Պատիվ ունեմ» դաշինքը ողջ կազմով չի մասնակցում նիստին։ Ընդ որում, ԱԺ-ում քննարկվում է ընդդիմությունից ԱԺ փոխնախագահ ընտրության հարցը։ «Պատիվ ունեմ» դաշինքը անգամ րի հայտնել, արդյոք մասնակցելու է Իշխան Սաղաթելյանի որպես ԱԺ փոխնախագահ ընտրությանը, թե ոչ։
Հարց է ծագում, թե էլ ինչի համար է այս խմբակցությունը հայտնվել ԱԺ-ում, եթե անգամ չի մասնակցում ընդդիմությունից ԱԺ փոխնախագահ ընտրության հարցի քննարկմանը։
![]()
![]()
![]()