Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շնորհավորել նրան ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Արմեն Սարգսյանը ՀՀ կառավարությանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ