Նիկոլ Փաշինյանն իր օգնականին ազատել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 3-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Սուրեն Ղամբարյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

Ղամբարյանը այս պաշտոնին նշանակվել էր 2020-ի սեպտեմբերի 20-ին։

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987 թ., 16 ապրիլի, ք. Երևան

Կրթություն

  • 2004-2008 թթ.- Հայաստանի պետական ագրարային համալսարան, տնտեսագիտություն
  • 2009-2011 թթ.- ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, ֆինանսներ
  • 2013-2015 թթ.- Երևանի պետական համալսարան, տնտեսագիտություն

Աշխատանքային գործունեություն

  • 2009-2011թթ.- ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի Հ/Տ , հարկային տեսուչ
  • 2011-2013 թթ.-ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի Հ/Տ , հարկային տեսուչ (ավագ)
  • 2013-2018 թթ.- ՀՀ ԿԱ ՊԵԿ ԽՀՎ Հ/Տ, բաժնի պետի տեղակալ
  • 2018-2019 թթ.- Պետական վերահսկողական ծառայություն, տնտեսական ոլորտի վերահսկող. վարչության պետ
  • 2019 թ.- Սոցիալական ապահովության ծառայության պետ
  • 2019 թ. սեպտեմբերի 20-ից նշանակվել է վարչապետի օգնական

Այլ տվյալներ
Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, գիտական հոդվածների հեղինակ է: Զինապարտ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ