Վարչապետ Փաշինյանը փոխվարչապետ և վեց նախարար նշանակելու առաջարկությամբ դիմել է Արմեն Սարգսյանին․ հայտնի են անունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում։

Միաժամանակ վարչապետն առաջարկել է վեց նախարար նշանակել։ Այսպես՝ Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի պաշտոնում, Անդրանիկ Փիլոյանին՝ արտակարգ իրավիճակների, Վահրամ Դումանյանին՝ ԿԳՄՍ, Վահան Քերոբյանին՝ էկոնոմիկայի։

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին նշանակել արդարադատության նախարարի պաշտոնում, իսկ Տիգրան Խաչատրյանին՝ ֆինանսների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ