Ռոստովի քիմիական կոմբինատում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է

Ռոստովի մարզի «Կամենսկի» քիմիական կոմբինատում պայթյունի զոհերի թիվը հասել է 4-ի։ Այս մասին «Ինտերֆաքս» — ին հայտնել Է իրազեկ աղբյուրը։

«Հիվանդանոցում մահացել են ձեռնարկության եւս երեք աշխատակիցներ։ Ավելի վաղ՝ ուրբաթ, ստացված այրվածքներից մահացել էր եւս մեկը», — պարզաբանել է նա։

Գործակալության զրուցակիցը նաեւ հավելել է, որ ձեռնարկության եւս երեք աշխատակիցներ ծայրահեղ ծանր վիճակում, այրվածքներով գտնվում են հիվանդանոցում, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունը:

Գործարանում պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 29-ի երեկոյան։ Ինչպես հայտնի է դարձել Baza պարբերականին, տեղական հիվանդանոց տեղափոխված վեց հիվանդների մոտ հայտնաբերվել է 100 տոկոսանոց մարմնի քիմիական այրվածքներ, եւս մեկ տուժածի մոտ՝ 80: Ավելի ուշ համացանցում տեսանյութ է հայտնվել դեպքի վայրից, որի կադրերում երեւում են ծխի հսկայական սյուներ, որոնք բարձրանում են կոմբինատի վևրևում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ