Սոթքի հանքավայրում աշխատանքները առավոտյան վերսկսվել են. գիշերը ադրբեջանական կրակոցների պատճառով տարհանված աշխատակիցները չեն տուժել

Հուլիսի 26-ին, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ արձակած կրակոցների պատճառով նշված սահմանային հատվածում գտնվող Սոթքի հանքավայրի մոտ 150 աշխատակիցներ, հանքավայրի ղեկավարության որոշմամբ տարհանվել են։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից Civic.am-ին հայտնեցին, որ աշխատակիցներից տուժողներ չկան։ Տարհանման որոշումը հանքի ղեկավարությունը կայացրել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Հանքի աշխատանքները առավոտյան կրկին վերսկսվել են։ Այս պահին սահմանին վիճակը հանգիստ է, աշխատակիցների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ