Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայողների 570 տեղի համար մրցույթ է հայտարարվել. Ամալյա Հովսեփյան

«Պարեկային ծառայության հաջորդ փուլը կիրականացվի Շիրակի և Լոռի մարզերում, ինչը կլինի մոտ 8-9 ամսվա ընթացքում: Մինչ այդ մենք հայտարարել ենք մրցույթ 570 տեղի համար, որը նախատեսված է ինչպես Շիրակի և Լոռու մարզերի, համապատասխանաբար՝ 257 և 258 թափուր հաստիքների համար, այնպես էլ 50 նոր տեղ՝ Երևան քաղաքի համար»:

Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող- խորհրդական Ամալյա Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքում Պարեկային ծառայության մեկնարկը տրվեց հուլիսի 7-ին, որտեղ յուրաքանչյուր հերթափոխում աշխատում է 41 մեքենա:

Հովսեփյանը հավելեց՝ բոլոր ցանկացող դիմորդները կարող են դիմել ՀՀ ոստիկանություն արդեն այսօրվանից. «Մրցութային փուլն ավարտվելու է այս թվականի հոկտեմբերին, որից հետո նոյեմբերի 1-ին համապատասխան 570 դիմորդները կանցնեն 5-ամսյա կրթության»:

Նախարարության ներկայացուցիչն անդրադարձավ այն խոսակցություններին, որ Պարեկային ծառայությունը նույն ՃՈ-ն է, ուղղակի այլ փաթեթավորմամբ. «Պարեկային ծառայությունը շատ ավելին է, քան ճանապարհային ոստիկանությունը և իրականացնում է շատ ավելի մեծ գործառույթներ, քան ՃՈ-ն»,- նշեց Հովսեփյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ