![]()
Երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի Շիրազի 36 հասցեում գործող «Եվրոբլոկի» արտադրամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, նշված արտադրամասում «Եվրոբլոկ» արտադրող սարքը աշխատացնելու ժամանակ Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արամ Հարությունյանը անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
![]()