![]()
Մի քանի մետրանոց հողաթմբեր, որոնք պետք է բնակիչներին պաշտպանեն հավանական կրակոցներից:
Դրանք փակում են սահմանին առավել մոտ գտնվող փողոցի շենքերը: Չնայած դիրքերում լարված վիճակին` պատսպարվելու անհրաժեշտություն այս օրերին չի առաջացել: Սակայն դրա հնարավորությունը կա:
Իրավիճակը Երասխի հատվածում լարվել էր հուլիսի 14-ին: Հրազենային վիրավորումից մահացել էր պայմանագրային զինծառայող: Ադրբեջանական ուժերը փորձել էին առաջ բերել մարտական դիրքերը, սակայն զինված ուժերը արձագանքել էին, ինչից հետո փոխհրաձգություն էր սկսվել: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հավաստմամբ՝ իրենք ևս ունեն վիրավոր:
Հատկանշական է, որ հենց այս հատվածով է անցնում Հայաստանը Նախիջևանի տարածքով Իրանին կապող երկաթուղին, որի գործարկումը կարող է Հայաստանին հնարավորություն տալ երկաթուղային կապ ունենալ նաև Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով: Այս կոմունիկացիայի բացման հնարավորությունը նույնպես քննարկել է փոխվարչապետների մակարդակով կազմված աշխատանքային խումբը: Ակնհայտ է, որ ներկայիս սրացումը կարող է բարդացնել երկաթուղու գործարկումը:
![]()