![]()
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Նախիջևանի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողի վիրավորում ստանալու մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ փոխհրաձգության հետևանքով վիրավորում է ստացել ավագ լեյտենանտ Բադալի Ռամալ Բահլուլօղլուն ոտքի շրջանում:
Նշվում է, որ վիրավորին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև՝ տեղափոխել բժշկական հաստատություն:
![]()