![]()
Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած 20-ամյա Արամ Ասծատրյանը, ում պատմությանը «Հայկական Ժամանակը» անդրադարձել էր, այսօր արդեն տեղափոխվեց Մոսկվայի «Три сестры» վերականգնողական բուժհաստատություն: Նրան տեղափոխում են հատուկ չվերթով: Օդանավը համալրված է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Նրան ուղեկցում են հայրը և բժիշկները:
Արամին Հայաստանից Մոսկվա տեղափոխումը ֆինանսավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արամի մայրը՝ Ռուզաննա Ասծատրյանը:
«Դիմել ենք Արցախի առողջապահության նախարարությանը, հանդիպել նախարարի հետ: Արտակ Բեգլարյանի հետ նույնպես հանդիպել ենք, էդպես կապել են մեզ նախագահի հետ: Այսօր Արամին ճանապարհեցինք ինքնաթիռով դեպի Մոսկվա»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ տղայի վիճակը փոքր-ինչ կարգավորվել է, վերականգնվում է նաև հիշողությունը: Մոսկվայի հիվանդանոցում պետք է դեռ հավելյալ հետազոտություններ անեն, բայց նախապես ասել էին, որ 20-ամյա տղայի վիճակը հնարավոր կլինի վերականգնել հինգ ամսում:
Արամը 8 ամիս բուժում է ստացել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: 4 ամիս կոմայի մեջ մնալուց հետո գիտակցության է եկել: Հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր Շուկայում մարտի դաշտից վիրավոր ընկերներին դուրս բերելու ժամանակ հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից ծանր վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Հոկտեմբերի 30-ին նրան Ստեփանակերտից տեղափոխել էին Երևան: Երևանում նրան երկու անգամ վիրահատել են, գլխից բեկորներ են հանել, որոշ բեկորներ էլ բժիշկները չեն հեռացրել, ասել են՝ եթե հեռացնենք, կարող է բացասական հետևանք ունենալ իր համար: Արամի բուժման համար ֆինանսական բավարար միջոցներ չունենալու պատճառով ընտանիքը հանրությունից օգնություն էր խնդրում: Հիմա էլ չնայած Արամի տեղափոխման գումարի հարցը լուծվել է, բայց, մոր խոսքերով, հանգանակության միջոցով հավաքվել է Մոսկվայի «Три сестры» վերականգնողական բուժհաստատություն բուժման համար գումարի կեսը, և իրենք դեռ գումարի կարիք ունեն:
Ասծատրյանների ընտանիքի հաշվեհամարներն են.
Ասծատրյան Հրահատ
24151012335903 — եվրո
24151012335901 — դոլար
АВВ
4722142001558120 — դրամ
4722142300002515 — ռուբլի
Ասծատրյան Ռուզաննա
Արցախբանկ
9051350200816054 — դրամ
Сбербанк
4276550087771104
Арминэ Граатовна Асцатрян
![]()