![]()
Ազգությամբ հայ Ուկրաինայի օդաչու Ալեքսանդր Ակոպովը, ով հուլիսի 27-ին Ստամբուլ- Էրջան չվերթն իրականացնելիս 1200 մետր բարձրության վրա հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի պատճառով վայրէջք էր կատարել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում։
Օդաչուին հաջողվել է նստեցնել ինքնաթիռը կողքի պատուհանից նայելու շնորհիվ: 121 ուղևորի և ինքնաթիռի 6 հոգանոց անձնակազմի կյանք փրկած Ակոպովը հերոսացավ Թուրքիայում, սակայն մինչ այդ ոչ ոք չէր հավատում, որ օդանավը բարեհաջող վայրէջք կկատարի և կխուսափի կանխատեսվող դժբախտությունից:
![]()
Նա խոստովանել, որ որևէ արտառոց բան չի զգացել այդ պահին և ընդամենը կատարել է իր աշխատանքային պարտքը:
«Սկզբնական շրջանում ես գրեթե ոչինչ չէի զգում, կար որոշակի հետվայրէջքային հուզմունք: Իհարկե, կատարվածն ինձ տհաճ էր, բայց որևէ գերբնական բան չզգացի: Շարունակում էի կատարել իմ աշխատանքը:
Վայրէջքից ու ուղևորների դուրս գալուց հետո զննեցի օդանավն ու գրանցեցի, թե որ հատվածներն են վնասված: Դրանից հետո աշխատակազմի հետ միասին մենք գնացինք մնացած պարտադիր գործողություններն իրականացնելու», — պատմել է Ակոպովը:
![]()
Այս միջադեպից հետո, ըստ նրա, նա դարձել է հայտնի, իրեն սկսել են երախտագիտության խոսքեր գրել սոցցանցերում։ Ակոպովը պատմել է նաև, որ հայտնվել են իր հին ընկերները, որոնց մասին նա չէր լսել մոտ 30 տարի։
![]()
![]()
![]()
Որոշ լրատվամիջոցներ նշում են օդաչուի հայ լինելու մասին։ Նաև նշվում է, որ նա Դոնեցկի նախկին բնակիչ է։ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց և Դոնեցկի օդանավակայանի ավերվելուց հետո նա մեկնել է արտերկիր՝ աշխատելու։
![]()