Սերժն արդեն զզվել էր, թողեց Սաշիկին ու գնաց. Ուշագրավ Սկանդալ

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց, եթե ինչ-որ մեկն իր խոսքում մուննաթի կամ հեգնանքի տարրեր է նկատել: Նա նշեց, որ դա ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է:

Ն.Փաշինյանը հայտարարեց, որ սա նոր որակի խորհրդարան է, թեև երկար տարիներ դա մեր երկրի անլուծելի հարցերի շարքում էր: Նա հաջողված համարեց վերջին երեք օրերի քննարկումները, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բանավեճ ու բախում:

Նրա բնորոշմամբ՝ այստեղ երկու խումբ մարդկանց, մտածելակերպի բախում էր, մի մասը ներկայացնում էր այն տեղեկատվությունը, որը ստացել էր իր կարդացած գրքերից, մյուսը խոսում էր իր գրելիք գրքի մասին: Սակայն, Ն.Փաշինյանի խոսքով, քննարկումների ընթացքում այդպես էլ չխոսվեց կառավարության ծրագրի ամենակարևոր հատվածի մասին.

«Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն:

Կառավարությունը վճռական է՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով Հայաստանի Հանրապետությունում իրականացնել տնտեսական հեղափոխություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ