![]()
Երեկ՝ հուլիսի 1-ին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության սպայական կազմում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Վ. Ղազարյանի հրամանով ոստիկանության Մեղրիի բաժնի պետ է նշանակվել Դավիթ Պետրոսյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արսեն Ոսկանյանը ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետ:
Ոստիկանության Մասիսի բաժնի պետ է նշանակվել Վահագն Գրիգորյանը, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից:
Արթուր Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Արարատի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանը ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալ։
Երվանդ Նիկոյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի օպեր գծով տեղակալի պաշտոնից։
![]()