Այդ ինչպես եղավ, որ Քոչարյանի Ղարաբաղ գալ-գնալուց հետո իր համախոհ գեներալները կազմակերպեցին մեր բանակի պարտությունը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է պաշտպանության նախկին փոխնախարարգեներալ Գագիկ Մելքոնյանը

Ռոբերտ Քոչարյանը իր համակաիրների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սա արհեստածին պատերազմ էր. «Մենք սա ապացուցելու ենք, իշխանությունները չեն հասկացել ու չեն ընդունում իրենց մեղքը: Մենք ցույց ենք տալու, թե ով է մեղավոր, նաև այն, թե այս արհավաիրքն ինչպես է կախվել մեր երկրի գլխին»,-ասել է նա: Որտեղի՞ց նրան այդ վստահությունը, որ սա արհեստածին պատերազմ է եղել:

Եթե ինքն ասում է, որ արհեստածին է, ուրեմն գիտի՝ դրա հիմքերը որտեղից են գալիս: Իսկ հիմքերը գալիս են իր նախագահության ժամանակներից, սկիզբն այն ժամանակ է դրվել: Իրենք չկարողացան ապացուցել, որ մենք օկուպանտներ չենք: Ամբողջ աշխարհին ադրբեջանցին ապացուցեց, որ մենք օկուպանտ ենք և գրավել ենք իրենց երկրի տարածքները: Ինքն ասում էր՝ մենք ազատագրել ենք մեր տարածքները, բայց ինքը կարողացա՞վ ապացուցել աշխարհին, որ դրանք մեր տարածքներն են, մենք էլ ազատագրել ենք: Ինքն ո՞ւմ ապացուցեց, որ տարածքները մերն են: Այն դեպքում, երբ ինքը գնում և Ստամբուլի գագաթաժողովում ստորագրում է մի փաստաթղթի տակ, որով հաստատվում է մեր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը: հետո ինքը ապացուցե՞ց, որ այդ հողերը Ադրբեջանինը չեն, հայաստանինն  են կամ Արցախինը: Այսինքն հիմքը դրեց այդ օրվանից, երբ իրենք մեզ սարքեցին օկուպանտ, իսկ Արցախին էլ դուրս մղեցին բանակցային գործընթացից: Պատերազմի հիմքը այդ օրվանից է դրվել: Այս պատերազմը, որ ինքն ասում է՝ արհեստածին է, թող նախ ասի, թե երբ եկավ Ղարաբաղ, ի՞նչ արեց, որ իր գալ-գնալուց հետո  սկսեց խուճապ մտնել բանակի մեջ ու փախուստ եղավ: Այդ ինչպես եղավ, որ իր գալ-գնալուց հետո իր համախոհ գեներալները ոնց կազմակերպեցին մեր բանակի պարտությունը, ոնց չմասնակցեցին պատերազմին: Թող դրա մասին խոսի:

Քոչարյանը նաև ասել է, որ իրենց ռադիկալ ընդդիմություն են լինելու խորհրդարանում, որպեսզի ընդդիմության նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխվի:

Ինքը նախ պետք է կարողանար հասարակության վերաբերմունքն իր նկատմամբ փոխել: Հսկայական գումարներ ծախսեցին, և այդքանից հետո ժողովուրդը ձայն չտվեց իրենց, որովհետև էս ժողովուրդն իրենցից զզվում է, ատում է իրենց: Եթե ինքը էդքան «վոին» էր, թող գար պետերազմի ժամանակ Ստեփանակերտում իր շուրջ հավաքեր իր բոլոր գեներալներին, ասեր՝ մենք պետք է միասնական ձևով պատերազմը հաղթենք կամ կասեցնենք: Այդ ո՞նց եղավ, որ առաջին պատերազմի ժամանակ համարյա 50 տոկոսը զոհվել են հայաստանցիները, 50 տոկոսը՝ ղարաբաղցիները, իսկ այս պատերազմում երևի ղարաբաղցի զոհերի թիվը եղել է մոտ 500, հայաստանցիներին՝ 3500: Ինքը էդ երկրի նախագահն է եղել, տեր-տիրականն է եղել, ինչի՞ փախավ: Իրեն Հայաստանո՞ւմ էր պաշտոն պետք, որ գար էստեղ վարչապետ դառնա՞ր: Թող գնար իր երկիրը պահեր: Ինքն այստեղ միտինգներ ու կոչեր էր անում, մենք էնտեղ իր երկիրն էինք պահում: Չնայած ամոթ էլ է ասել՝ իր երկիրը, դա մեր բոլորի երկիրն է, բայց իր ծննդավայրն է: Հիմա նորից մեյդան է ընկել, ի՞նչ պետք է անի: Այո, արի խորհրդարան, դարձիր ընդդիմություն, օգնիր, որ պետությունը սխալներ թույլ չտա ու մեր երկիրը գնա առաջ, ոչ թե կախվիր պետության ոտքերից ու քաշիր դեպի անդունդ:

Այսինքն իրեն չի հաջողվի ռադիկալ ընդդիմություն լինե՞լ, քանի որ հասարակությունը նրան այդպես էլ չընկալեց այս ողջ ընտրական պրոցեսում:

Հիմա դեռ թող գնան իրենց գումարները հետ բերեն: Արդեն ամբողջ Հայաստանով մեկ «ռազբորկեք» են գնում, փողերն են հետ ուզում նրանիցց, որոնք ձայն չեն տվել: Խեղդում են փողերն են հետ վերցնում, մարդիկ էլ փողնում փախչում են Հայաստանից: Թող իր փողերին տիրություն անի, տեսնեմ կարո՞ղ է: Չի կարող: Իսկ մեր երկրին, մեր իշխանություններին իսկական ընդդիմություն է պետք, ոչ թե նրանց նման: Ինքը միշտ ասում էր՝ ես չեմ եկել մանդատի համար, ես եկել եմ իշխանություն վերցնելու համար, բայց ժողովուրդը իրեն ուղղակի շպրտեց մի կողմ:

Դրա համար Քոչարյանն արդեն սկսել է արտահայտվել և պիտակավորել ժողովրդին՝ ասելով, որ այս իշխանություններին քվեարկած հասարակությունն անառողջ է:

Մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է, և վերջապես հասկացավ, որ այդ մարդիկ մեր երկրի մասին չեն մտածում, իրենք այս երկիրը ավերելու են, քանդելու են: «Հոկտեմբերի 27» ու «Մարտի 1» սարքեցին զուտ իշխանության համար, իշխանություն պահելու համար»: Հիմա էլ չի հաջողվի, վերջացել է իրենց ժամանակը: Հիմա իրենք թող մտածեն, թե իրենց արածների համար ոնց են պատասխան տալու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ