![]()
Նախօրեին ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Այն մեծ վնասներ է հասցրել հատկապես մարզկենտրոն Վանաձորին մոտ Բազում և Քարաձոր գյուղերում:
Քարաձորում կարկուտը տևել է շուրջ 15 րոպե:
Հավկիթի չափերով կարկտահատիկները մեծ վնասներ են հասցրել ցանքատարածություններին ու պտղատու ծառերին: Կոտրվել են ընկուզենու ծառերի ճյուղերը: Այս մասին հայտնում է Լոռու հեռուստաընկերությունը:
![]()