«Դուք տեսնում եք այն, ինչ տեսնում եք. Մի ասեք մեզ, թե ինչ պետք է անենք». Լավրովը՝ թուրք լրագրողներին.Միջադեպ Անթալիայում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի իր պաշտոնակից Մեվլութ Չավուշօղլուի հետ համատեղ լուսանկարվելու արարողության ժամանակ կատակով պատասխանել է լրագրողի խնդրանքին՝ կանգնել կարմիր նշանի վրա հատակին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովը նախօրեին ժամանել է Անթալիա։ ԱԳՆ ղեկավարների լուսանկարման արարողության ընթացքում լրագրողներից մեկը ռուս նախարարին խնդրել է չփակել ռուսական դրոշը եւ կանգնել հատուկ նշանի վրա:

«Տեսնում եք այն, ինչ տեսնում եք։ Մի ասեք մեզ, թե մենք ինչ անենք», — կատակել Է Լավրովը։

Աղբյուր` Փաստինֆո

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ