«Էդ ո՞նց է լինում, որ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձն անձեռնմխելի է քրեական հետապնդումից․ Լեզվանիությա՞մբ, երկերեսանիությա՞մբ, թե՞ արդարադատության հանդեպ բացահայտ արհամարհանքով…»․ Վասակ Դարբինյան

Հրապարակախոս, խմբագիր Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Պատգամավորը անձեռնմխելի է ու պատգամավորի կարգավիճակ ունեցող անձն անձեռնմխելի է քրեական հետապնդումից առհասարակ:
Քրեական հետապնդման շարունակությունն ու դրա իրականացումը եւս բախվում է անձեռնմխելիության ինստիտուտի հետ»,- սա է ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի փաստարկը, և այդ փաստարկը հնազանդորեն ընդունեց դատարանը՝ կասեցնելով դատական գործընթացը մի գործով, որում Քոչարյանը ներգրավված է որպես մեղադրյալ:

…Ու չկա մեկը, որ հարցնի՝ բա Վանո Սիրադեղյանը պատգամավոր էր 99-ին, պատգամավորի կարգավիճակ ուներ, էդ ինչո՞ւ անձեռնմխելի չէր: Ավելին. այսօրվա ամբաստանյալը հանձնարարում էր դատարանին՝ կալանավորել պատգամավորին…

Էդ ո՞նց է լինում: Լեզվանիությա՞մբ, երկերեսանիությա՞մբ, թե՞ անպատկառությամբ ու արդարադատության հանդեպ բացահայտ արհամարհանքով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ