Հայկ Մարությանն ասել է՝ եթե վստահության հարց դրվի, ՔՊ-ական ավագանիների մոտ ոչինչ չի ստացվի. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ըստ վերջինիս մոտ կանգնած աղբյուրների, բավականին վճռական է տրամադրված:

Նեղ շրջապատում էլ ասել է, որ եթե հանկարծ անինքնավստահության հարց քննարկվի, իր դիրքերը ամուր են, եւ որ ՔՊ-ական ավագանիների մոտ ոչինչ չի ստացվի»:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Երևանի քաղաքապետը իր թիմի հետ միասին ակտիվորեն շարունակում է աշխատանքը, շարունակում է իրացնել էն մանդատը, որը տվել են երևանցիների 2018 թվականի սեպտեմբերին։ Եվ մանդատը երևանցիները տվել են հինգ տարի ժամկետով», — ասաց Կարապետյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ