Պատգամավորական անձեռնմխելիությունը Քոչարյանին կազատի՞ դատավարությունից

Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց մեկ ամսով: Պատճառը՝ ամբաստանյալների՝ պատգամավորի կարգավիճակ ստանալու հավանականությունն է:

Նիստի հենց սկզբում դատավոր Դանիբեկյանը սեփական նախաձեռնությամբ բարձրացրեց այս հարցն ու հայտարարեց՝ քանի որ Քոչարյանն էլ, Գևորգյանն էլ նոր խորհրդարանում կարող են մանդատ ստանալ, հետագա դատավարությունը շարունակելու հարցում հնարավոր է խնդիրներ առաջանան՝ կապված նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։

Հունիսի 20-ի արտահերթի արդյունքում «Հայաստան» դաշինքը նոր խորհրդարանում 29 մանդատ է ունենալու, ԿԸՀ այս որոշումը պաշտպանական կողմը ներկայացրեց դատարանին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքի ցուցակը, իսկ Արմեն Գևորգյանն այդ ցուցակի 5-րդ համարն է:

Ու թեև դեռ հստակ չէ՝ Ռոբերտ Քոչարյանը կվերցնի՞ մանդատը, թե՞ ոչ, նրա պաշտպան Արամ Վարդևանյանն ասում է՝ այս դեպքում իրավական կարգավորումները հստակ են՝ պատգամավորն անձեռնմխելի է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ