Մաշտոցի պողոտայում հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել

Այսօր՝ հունիսի 29-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Էդգար Հայրապետյանն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այնուհետև հետիոտնին կրկնակի վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լյուդվիգ Խաչատրյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 02։20-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ