![]()
Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Տիգրան Արզաքանցյանը ասել է․
«Հայերենի վատ իմացությունս՝ պարզ ասեմ, ես պարզ մարդ եմ: Ես ծնվել եմ Քյավառում, մեծացել եմ, ուրեմն ավարտելուց հետո գնացել եմ բանակ, մնացել եմ Ռուսաստանում, միշտ խոսել եմ ռուսերեն, հետո սովորել եմ անգլերեն, ֆրանսերեն, հասկանում եմ իտալերեն:
Բոլոր տեղ, որ գնում եմ՝ աշխարհի տարբեր երկրներ, առանց թարգմանիչի եմ ման գալիս: Իմ բանակցությունները ես եմ կատարում, տարբեր լեզուներով, որ խոսում ես, կարաս շփոթվես էլ մի բան ասես:
Իսկ մարդիկ, որ կյանքում արդյունքի չեն հասել, իրենք դրանով շատ են տխրում ու գիտեք ինչից են տխրում՝ մեր հաջողություններից: Ամենավատը կյանքում, որ չբուժելի է՝ նախանձն ու չարությունն են: Բարին ցանկացաք՝ բարին կստանաք, ժողովուրդ ջան, խնդրում եմ, բարի եղեք, նենց լավ բան ա»,- ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Տիգրան Արզաքանցյանը:
![]()