Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման ավտոճանապարհի 2 հատվածները հիմնանորոգվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով

ՏԿԵ նախարարության Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։

«Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածներում՝ կմ1+300 — կմ3+600 (2.3 կմ, անցնում է Արագածոտնի մարզով) և կմ53+800 — կմ58+000 (4.2 կմ, անցնում է Արմավիրի մարզով) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։

Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ