![]()
Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը գրում Է.
Քոչարյանի ու Սարգսյանի կապրիզային քայլերն արդեն տորպեդահարում են ոչ միայն Փաշինյանի իշխանությանը, այլ անմիջապես Հայաստանին։
Միջազգային բոլոր դիտորդների կողմից ազատ և արդար ճանաչված, Ռուսաստանի և մյուս երկրների կողմից անվերապահորեն ճանաչված ընտրությունների արդյունքները Քոչարյանի և Սարգսյանի դաշինքները որոշել են վիճարկել սահմանադրական դատարանում։
Թե միջազգային և թե ներքին բոլոր ակտորների համար հստակ է, որ ընտրությունները 100 տոկոսով արտահայտում են Հայաստանի բնակչության կամքը, և որևէ մեկի կողմից չի արձանագրվել որևէ էական խախտում, որը փոքր-ինչ կազդեր ընտրությունների արդյունքների վրա։ Նույնիսկ 80-ից ավել տեղամասում անցկացված վերահաշվարկից հետո ՔՊ ձայները և «Հայաստան» դաշինքի ձայները փոխվել են նույն չափով, և ԿԸՀ-ն հստակ հիմնավորմամբ մերժել է ընտրություններն անվավեր ճանաչելու մասին այս դաշինքների դիմումները։
Եվ ի՞նչ նպատակ են հետապնդում Քոչարյանն ու Սարգսյանը՝ առանց փաստերի, բոբիկ ՍԴ դիմելով։ Արդեն իսկ սպասելի է, որ ՍԴ-ն ևս չի բավարարելու նրանց անհիմն պահանջը, սակայն այս քայլով ընդդիմադիրները հասնելու են ընդամենը նրան, որ մեկ կամ երկու շաբաթով հետաձգվելու է վարչապետի ընտրությունը և նոր կառավարության ձևավորումը։ Ընդդիմադիրների կապրիզային և պետության դեմ արվող այս դեմարշը դատապարտելի է։
Առանց այդ էլ պետական համակարգը Հայաստանում գրեթե կաթվածահար է, ճգնաժամի հետևանքով պետությունը ձախողել է սահմանների պաշտպանությունը։ Եվ փոխարենը նպաստելու ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, Քոչարյանը և Սարգսյանը որոշել են դիմել ՍԴ և Հայաստանից խլել այդքան կարևոր ժամանակը՝ ևս երկու շաբաթ առկախել պետության վերակազմավորումը։
Սա հակապետական կեցվածք է, պարոնայք, սա կապրիզ է և ցինիզմ։
![]()