![]()
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առռը հա՜. Հա՛մ ընտրակաշառք բաժանեն, հա՛մ հետո ԿԸՀ դիմեն ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով, քանի որ «ընտրակաշառք է բաժանվել»:
Սենց մանր ու նենգ ժուլիկություն միայն «Հայասպան» դաշինքի ջեբկիրներն ու գանձագողերը կարող էին մոգոնել՝ իրենց նույնորակ շեֆի գլխավորությամբ։ Իսկ էն, որ պահանջում են հրապարակել նաև պետական գաղտնիք պարունակող այն ընտրատեղամասերի ցանկերը, որտեղ զինվորականներն են քվեարկել, ընդհանրապես զարմանալի չի. սրանք երբեք էլ պետական շահերի համար սրտացավությամբ ու պատասխանությամբ չեն առանձնացել…»:
![]()