![]()
Փայլակ Ուրուսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Տասնապատիկ անգամ անբարոյականություն է, երբ խուժանի ցեղատեսակը զառանցում է, թե հունիսի 20֊ի ընտրությունների ժամանակ գործող իշխանության կողմից տեղի են ունեցել խախտումներ, այն դեպքում երբ բոլոր խախտումները կատարվել են հենց իրենց կողմից։
Այ տականքներ, Վարչապետի հասցեին անամոթաբար ինչ անհեթեթ մեղադրանքներ ասես, որ չեք հնչեցնում, նրան կարելի է միայն մեկ հարցում մեղադրել՝որ ձեզ վերափոխվելու ժամանակ տվեց, սակայն վերափոխվելն ու՞ր, դուք ու՞ր և դուք այդպես էլ մնացիք նույն տականքը:
Փառք մեր ժողովրդին, որը ի հակադրություն ընտրությունները կեղծելու ձեր բոլոր փորձերի, ի պատիվ մեր իշխանությունների, կարողացավ կրկին անգամ վերահաստատել իր իսկ իշխանությունը։
Նա էլ ասեմ, որ անբարոյականության գագաթնակետն է, երբ Վարչապետին և նրա ընտանիքին մեղադրում եք կոռուպցիայի մեջ, ովքեր կոռուպցիայից հեռու են այնքան, որքան երկիրն Արեգակից։
Երևի դա էլ է պատճառ ձեր ընդվզման, մտածում եք, որ դրանով խախտվում է «էլիտայի» օրենքները: Թութակի նման պետաշխատողների պարգևավճարներից եք զառանցում, տո լավ են անում ստանում են, ձեզ նման կոռուպցիայի մեջ խրված չեն։ Ավելին ասեմ պետք է նախարարի աշխատավարձը հասցնել մինչև 3000֊5000 դոլարի ու պարգևավճարները հանվեն, որ դուք ձեր վայրահաչոցներին վերջ տաք։
Մենք՝ժողովուրդն է տերը մեր երկրի։
![]()