![]()
Այսօր՝ հունիսի 27-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով մայոր Գեղամ Մեսրոպյանը արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Հայ սպան նման պարգևի արժանացել է արցախյան 44-օրյա պատերազմում ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար:
Մարտական խաչ շքանշան — Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. մարտի 29-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. մայիսի 8-ին ուժի մեջ մտած «Մարտական խաչ շքանշանի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։
Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
ՀՀ ամենահին շքանշանն է Հայրենիքի շքանշանի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի հետ մեկտեղ։
![]()