«Գորիսում շինարարական եռուզեռ է…»․ Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․

Գորիսում շինարարական եռուզեռ է

Գետափնյա թաղամասի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավումը դիտարկելով առաջնահերթություն՝ համայնքի մի շարք թաղամասերի անբարեկարգ փողոցների վերակառուցման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում։

Այս պահին վերակառուցվում են նաև Վարարակն գետի հարակից մայթերը։ Փոխվում է նաև արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային արահետ։

Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ՏԿԵՆ Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի համագործակցությամբ, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։
Նույն ծրագրով է վերականգնվել Գորիսի պատմական միջուկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ