Կիրկորովը արձագանքել է Ուկրաինայի կողմից որպես սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում հայտնվելու հայտարարությանը

Ռուս էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը «Ինստագրամի» իր էջում անդրադարձել է օրեր առաջ Ուկրաինայի մշակույթի նախարարության տեղեկատվական քաղաքականության կայքում հրապարակված հայտարարությանը, որում ասվում է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության կողմից Ֆիլիպ Կիրկորովը ներառվել է սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում:

Երգիչը ենթադրում է, որ իր անունը սև ցուցակում ներառելու միջոցով տեղի պաշտոնյաները «փորձում են դիվիդենտներ հավաքել մակաբույծ կարգախոսների եւ ազգայնական քարոզչության հիման վրա»: Կիրկորովը ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չի կարելի արգելել ստեղծագործությունը։

«Ես նույնիսկ պետք է շնորհակալություն հայտնեմ նման պաշտոնյաներին, քանի որ նրանք իրենց հիմարությամբ օգնում են ինձ էլ ավելի հանրահռչակ դառնալ: Այն, ինչ տեղի ունեցավ, պետք է դրանով հպարտանալ: Հպարտանալ, որ հայտնվել եմ այդ ցուցակում: Իսկ իրականում դա Կիրկորովը չէ, այլ Ռուսաստանն է: Ռուսաստանի հանդեպ ատելությունը խեղդում է»,- հայտարարել է երգիչը:

Նշենք, որ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ներառվել է Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում: Այդ մասին հունիսի 23-ին հաղորդվել էր Ուկրաինայի մշակույթի նախարարության տեղեկատվական քաղաքականության կայքում: Զեկույցում նշվում է, որ Կիրկորովը ներառվել է ցուցակում Ուկրաինայի անվտանգության ծառայության խնդրանքով, սակայն որոշման պատճառները չեն հայտնվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ