Դերասանի մասնակցությամբ ավտովթար Երևանում. կան տուժածեր. Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության

Երեկ՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցի 1/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Դավիթ Վարդանյանի վարած Lexus մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վաչագան Երիցյանի վարած Seat Leon մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով, վերջինիս ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ս. Հովհաննիսյանն ու 24-ամյա Մ. Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու քննչական կոմիտեի աշխատակիցները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Երիցյանը դերասան է:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ