Քոչարյանի վերջին հույսը մնում է Հրայր Թովմասյանի աճպարարությունը

Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքեց ձայների ճնշող մեծամասնությունը, «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց, որ պատրաստվում է դիմել ՍԴ, քանի որ տեղի են ունեցել «զանգվածային ընտրախախտումներ»։

Մի շարք ընտրատեղամասերում կատարված վերահաշվարկները, սակայն, ցույց տվեցին հակառակը․ հօգուտ Քոչարյանի դաշինքի չնչին փոփոխություն եղավ, ինչը որևէ կերպ հնարավոր չէ ՍԴ-ում ներկայացնել որպես էական ընտրախախտում։ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ ավարտվել են հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերահաշվարկի աշխատանքները:

Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 83 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 33 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, իսկ 17-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել: Ըստ այդմ՝ ՔՊ ձայներն ավելացել են 654 ձայնով, իսկ Քոչարյանի դաշինքի ձայներն ավելացել են ընդամենը 742 ձայնով։ Այնպես որ, Քոչարյանի թիմին մնում է անատամ դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան՝ հույսը դնելով Հրայր Թովմասյանի աճպարարության վրա։ Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Քոչարյանը հայտարարել էր․

«Եթե իշխանությունը փորձի կիրառել վարչական ռեսուրս՝ անհամաչափ, եթե իշխանությունը փորձի տարբեր եղանակներով կեղծել ընտրություններն, այո՛, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաև անկանխատեսելի հետևանքներ։ Ուրեմն այս իրավիճակում բոլորը պետք է դա գիտակցեն»։ Ապա հավելել՝ «Չունի այս իշխանությունը բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար»։

Ոստի ինքը որոշեց կիրառել իր ողջ կարողությունն ու ներուժը՝ ընտրակաշառքների միջոցով հասնելու իշխանության։ Սակայն նույնիսկ դա չօգնեց հավաքել ձայների ցանկալի տոկոսային հարաբերակցությունը։ Եվ ընտրություններում տապալվելուց հետո այժմ Քոչարյանի դաշինքը խոսում է «համակարգված և նախապես պլանավորված» ընտարկեղծարարության մասին․

«Մեր դիտարկումները և դաշինքի նախընտրական շտաբերից եկած տեղեկատվությունները փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ: Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին»:

Քոչարյանը և՛ համոզված է, որ իշխանությունը չի կարող կեղծարարություն իրեն թույլ տալ, և՛ վստահ է, որ կեղծարարությունները սկսվել են ավելի վաղ։ Հետևողական հակասում է ինքն իրեն։ Իսկ Սահմանադրական Դատարան պատրաստվում է ներկայացնել նաև Գելափի հարցումների արդյունքները՝ որպես հիմք։ Նշենք, որ հայկական Գելափը որևէ կապ չունի GALLUP միջազգային կազմակերպության հետ։ Ի դժբախտություն Քոչարյանի՝ ՀՀԿ նախագահ, «Պատիվ ունեմ»-ի համահիմնադիր Սերժ Սարգսյանն էլ ռուսական BBC-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ ընդունում է Նիկոլ Փաշինյանի հաղթանակը և հավելեց, որ ընդդիմությունը պարտվել է սեփական սխալ հաշվարկների պատճառով։ Ասել է թե՝ ՍԴ դիմելու հարցում Քոչարյանի դաշինքը չունի «Պատիվ ունեմ»-ի աջակցությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ