Գյումրու ինֆեկցիոնում գտնվող Այրումից էքսկուրսիայի մեկնածների կերած քաբաբում ստաֆիլակոկի հարուցիչ է հայտնաբերվել

Այրումից Շիրակի մարզ էքսկուրսիայի եկած և Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցում հայտնված դպրոցականներն ու մնեծահասակներն արդեն իրենց լավ են զգում:

ՀԺ-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն ասաց, նախատեսում են հոսպիտալացվածների մի մասին այսօր, մյուսներին վաղը դուրս գրել: Բուժման ընթացքում բարդություններ չեն առաջացել, գրում է Հայկական ժամանակը:

Մանրէաբանական հետազոտության նպատակով կատարված նմուշառմամբ հայտնաբերվել է ստաֆիլակոկի հարուցիչ:

Երեկ՝ հունիսի 25-ին, Այրումից Շիրակի մարզ էքսկուրսիայի մեկնած խումբը՝ 42 անձ, որից 29 երեխա, Ջարդի ձորում իրենց հետ տարած քաբաբ էին կերել և սննդային թունավորմամբ տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացվել էր 16 երեխա և 7 չափահաս անձ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ