«Ժողովուրդը մերժեց ֆեոդալիզմը»․ Գուրգեն Արսենյան

Հայաստանի ընտրողը Քոչարյանին քիչ է հետաքրքրում, բայց ժողովուրդն իր խոսքը ասաց : Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱԿ կուսակցության առաջնորդ,ՔՊ ցուցակով պատգամավոր ընտրված Գուրգեն Արսենյանը:

«Ստոր գործընթացն է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ: Ես համոզված էի, որ Սյունիքի ժողովուրդը պատասխանեց իր քվեարկությամբ, ասաց՝ հաջողություն, մենք մեր տունը կշենացնենք»,-ասաց Արսենյանը:

Նրա կարծիքով՝ «Պատիվ ունեմ»-ը ՀՀԿ-ի պահեստային ավտոբուսն էր․ «Ժողովուրդը մերժեց ֆեոդալիզմը: «Հայաստան դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը լուսարձակի տակ են » Ըստ Արսենյանի՝ իրենց համար ամենամեծ մարտահրավերը արտագաղթն է․ «Այն կասեցնելու համար պետք է մեծացնել երկրի գրավչությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ