![]()
Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կարիճ ռոբ» մականունավոր հանցագործ, ես չեմ փորձի իմ շուրթերը պղծել քո հասցեին անվայելուչ բառեր շպրտելով, թեպետ դու դրանց շատ արժանի ես: Ի հակադրություն քո թունոտ պահվածքի, որը քո բնավորությունն է ու քո էությունը, ես կփորձեմ բացահայտել հոգեխանգարված ու մաշված քո կերպարը:
Դու՝ Ղարաբաղում ադրբեջանցիների հետ աշխատած նախկին պարտկոմդ, քեզ խցկեցիր ուրիշների սկսած անկախության շարժման լիդերների մեջ ու արդեն մեկեն այն աստիճան հաբռգեցիր, որ ուզեցիր միակը լինել: Դրա համար դու արյուն հեղելով սկսեցիր հանցագործի քո ճանապարհն անցնել՝ ընկեր ունենալով քեզ նման հանցագործ սեռժիկ սարգսյանին:
Քո այդ ճանապարհի առաջին արգելքը միաձայն ընտրված առաջնորդ Արթուր Մկրտչյանն էր, ում Արցախի Գերագույն խորհրդի նախագահի ընտրությանը դեմ էիք միայն դու և սեռժիկը: Այդ արգելքը վերացրիր՝ սպանելով արժանավոր արցախցուն և գրավեցիր Արթուրի տեղը: Հետո դու, անփառունակ և կեղտոտ անցյալդ թաքցրած, խցկվեցիր Հայաստան՝ քեզ հետ բերելով քո հանցակից սեռժիկին: Խցկվեցիր ու սեռժիկի կուրսեցու տված կեղծ փաստաթղթով մասնակցեցիր նախագահական ընտրություններին: Հայաստանի Սահմանադրության խախտման քո առաջին քայլն էր դա, որը քեզ համար արդեն սովորություն դարձավ:
Դու՝ ղարաբաղյան մաֆիոզ կլանի ղեկավարդ, արցախցիներին հայաստանցիներից օտարելու մի դավադիր քայլ արեցիր, երբ Ղարաբաղը քո անձնական կամային դավաճան վարմունքով զրկեցիր Մինսկի խմբից՝ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխելով Հայաստան-ադրբեջան հակամարտության, որի արդյունքում ազատագրված տարածքները համարվեցին Հայաստանի կողմից գրավյալ տարածքներ:
Երկրորդ նմանատիպ դավաճանական քայլդ արեցիր, երբ 44 օրյա պատերազմի առաջին շաբաթում գնացիր Արցախ: Դու գնացիր ո՛չ թե Հայաստանի ժողովրդից թալանած քո միլիարդավոր դոլարներից մաս հանելու Արցախի համար, այլ դավադրություն սերմանեցիր բանակի ղեկավար կազմի մեջ ու անմեղ նահատակ հայ զինվորների արյան գնով քաղաքական դիվիտենտներ շահեցիր, որ Փաշինյանի, ասել է թե՝ հայ ժողովրդի, պարտությունից հրճվես: Տակա՛նք: Հետագայում, ընտրությունների նախաշեմին, դու քո այդ խաղաթուղթը կարգախոս դարձրիր. «Փաշինյանը տարածքներ է զիջել, ես գալիս եմ դրանք հետ բերելու»:
Այդպես, դու, որ էն գլխից փչացած էիր, հիմնովին փչացար ու սկսեցիր փչացնել նաև ուրիշներին: Վերջին փչացրածդ մարդն այն բժիշկն է, որ քեզ տիրություն էր անում «Իզմիրլյան» հիվանդանոցում, ուր դու՝ հանցագործդ, մեղադրյալդ, ամբաստանյալդ չկաթողիկոս գարեգին բ-ի ձեռամբ պատսպարվել էիր իբր վիրահատվելու (?):
Նողկանք առաջացնող քո արյունոտ կենսագրության էջերը թերթելով՝ շատ արագ եկա մեր այս օրերին, երբ դու անամոթաբար մոռանալով հայ ժողովրդին պատճառած քո հանցանքները, փորձեցիր պառլամենտական ընտրություններին մասնակցել՝ միանգամից ընտրողների քվեների բարձր տոկոս ստանալու և վարչապետ կարգվելու սին հույսերով:
Բայց:
Բայց խղճամ քեզ, ռոբիկ, չգիտեի՞ր, որ ժողովուրդը հներիդ մերժելու է: Իսկ դու, ոճրագործ ռոբիկ, հներից ամենաանտանելին ես ու ամենազզվելին: Դու Արցախի ու Հայաստանի ամենաոխերիմ թշնամին ես, թուրքից էլ վատ թշնամին: Դու՝ գեղցի ու գյադա ռոբիկ, ընդհանրապես, բացի փողից ու պաշտոնից, որևէ բան սիրո՞ւմ ես: Կասկածում եմ:
Տեսա՞ր, ներքին տականք «կարիճ ռոբիկ», թե ժողովուրդն ինչպես թիկունքով շրջվեց քեզանից: Շրջվեց ու ապացուցեց, որ ժողովրդին թալանողի, կեղծարարություններով, սպանություններով նախագահի աթոռը գրավածի ու երկիրն ավերակի վերածածի տեղը բանտն է, ոչ թե ղեկավարի պոստը: Այն մի քանի տոկոս քվեն, որ ստացար, դա ժողովրդից չի, դա քո նախկին մանկլավիկների, քրեական հանցագործների, քաղաքական մարմնավաճառների տված ձայներով է հավաքվել: Գոյացել է նաև պնակալեզ, բարոյազուրկ դաշնակների տված ձայներից, դաշնակներ, որոնք պղծել են քո ձեռքով սպանված իրենց կուսակիցներ Արթուր Մկրտչյանի և Պողոս Պողոսյանի հիշատակը… Սրա՛նք են եղել քո քրեածին հենարանները, մարդասպան ռոբիկ: Քո վերադարձով, այ դու քոքից մաշված ողորմելի, խանգարեցիր նաև այն առողջ ուժերին, որոնք իրենց ազնիվ կեցվածքով, կառուցողական ընդդիմադիրներ կլինեին Ազգային ժողովում: Դու քո անդուր երեսով ու դավադիր կեցվածքով չարիք ես, փորձանք ես մեր ժողովրդի գլխին:
Կապտեցի՞ր, ռոբիկ, որ արտասահմանյան երկրների ղեկավարները շնորհավորեցին և շարունակում են շնորհավորել ժողովրդավար ուժերի արդարացի հաղթանակը: Նրանց դիտողություն անել չես կարող, բայց Արցախում դավաճան քո համախոհներին կարողացար հրահրել, որ պահանջեն օրինական ընտրված նախագահի հրաժարականը: Դա արցախցուն հայաստանցու հետ թշնամացնելու քո հերթական դավաճանական քայլն էր: Այս ի՜նչ աստիճանի նենգ ես դու, անհայրենիք ռոբիկ: Ամո՛թ քեզ, դեռ արցախցի ես քեզ համարում: Թունավոր շոշափուկներդ տարածել ես Արցախով մեկ: Դու Ղարաբաղում ապրած լինելով՝ այդպես էլ չճանաչեցիր Արցախ աշխարհը: Ինչպես Հայաստանում ես օտար, դու այդ երկրում էլ օտարացար այն աստիճան, որ անգամ հորդ գերեզմանի տեղն ես մոռացել: Եթե մի անգամ գոնե այցելած լինեիր հորդ շիրիմին, խոնհարվեիր ու խնկարկեիր, գուցե թե միջիդ մաղձը, միջիդ չարությունը ինչ-որ չափով դուրս գար:
Իսկ Հայաստանի պառլամենտական ընտրություններում դու՝ մերժվածդ, ո՛չ թե արդար ընտրությամբ էիր ուզում վերադառնալ, այլ շանտաժով, կաշառքով փորձում էիր միանգամից իշխանության տեղավորվել մի երկրում, որն արդեն հասցրել էիր թալանել, ծախել ու որի ամեն տարածքի վրա քո թողած արյունոտ հետքերն են:
Դու շա՜տ ճարպիկ և անամոթ ստախոս ես, ռոբիկ: Դու, որ հարյուրավոր մարդկանց վտարել ես իրենց սեփական տներից, «խոստանում ես» երկիրը շինհրապարակ դարձնել: Դու, որ Մեղրին վաճառելու դավադիր ծրագիր էիր հորինել և Ազգային ժողովում քո այդ դավաճանական պլանին դիմագրավողների սպանդը կազմակերպեցիր, խոսում ես Սյունիքի վտանգված լինելու մասին: Դու, որ Արցախյան վերջին պատերազմում քո ղեկավարած ղարաբաղյան մաֆիոզ և սրբապիղծ կլանի միջոցով դավաճանեցիր արցախցի և հայաստանցի նվիրյալ զինվորներին, խոսում ես երկիրը կայունացնելու մասին:
Քեզ հավատում են հայ ազգին երիցս դավաճանած դաշնակների զառամյալ կուսակցության նորելուկ անբարոյական անդամները և նրանք, որոնցից ձայն մուրացիր՝ մեր ժողովրդից թալանած քո միլիոնավոր դոլարները բաժանելով: Բաժանեցիր (թալանած փողը հեշտ է բաժանվում), իսկ արդյունքում քո 24 համարի քվեաթերթիկի վրա հայհոյանքներ էին գրվում ու շպրտվում աղբաման:
Հիմա եկել ես ու բողոքում ես, թե ինչո՞ւ են քեզ տրված ձայները պակաս: Այնքան ես մանրանում, որ անգամ վիճաբանում ես նրանց հետ, ում տրցակներով դոլարներ ես տվել ու… հետ ես պահանջում: Վերջին հույսդ էլի սահմանադրական դատարանն է, որտեղից արդեն մի անգամ բանտից դուրս գալուդ ԴԱԲՌՈ-ն ստացել ես:
Շա՞տ ես վատ զգում, ռոբիկ, որ որպես շարքային պատգամավոր ես մտնելու Ազգային ժողով: Օ՜, պատկերացնում եմ քո վիճակը: Այ ալբանացի, քեզ խորհուրդ եմ տալիս, որ գոնե հիմա փորձես հայերեն խոսել ու գրել սովորել: Ազգային ժողովում շատ առիթներ կլինեն քեզ հարցնելու, թե ո՞ւր կորավ մարդասպան նաիրի հունանյանի հետ քո զրույցի ձայնագրությունը: Կհարցնեն, թե ինչպես թալանեցիր Հայաստանի վիճակով մտահոգ ազնիվ հայ Քըրք Քըրքոյանի տրամադրած միլիոնավոր դոլարները: Ի դեպ, Քըրք Քըրքոյանը շատ ճիշտ է քեզ բնորոշել. «շատ փող ունեցող աղքատ»:
Ազգային ժողովում, շարքային պատգամավոր ռոբիկ, քեզ տրվող էլի շա՜տ ու շատ հարցեր կլինեն: Չնայած քո երեսը գոմշի կաշվից է, տակից դուրս կգաս, բազում ստեր կհորինես, մեռած մարդկանց կվկայես… Դա քո կարիճի բնույթն է, դա քո կեղտոտ էությունն է: Ի դեպ, ռոբիկ, քո տղաները երբևէ քեզ չե՞ն հարցրել, թե՝ «պապա, էս մարդիկ ինչո՞ւ են քեզ այսքան շատ ատում»: Չէ, չեն հարցրել: Չեն հարցրել նաև, թե՝ «պապ, էս 16 միլիոն դոլարն ո՞վ է իմ հաշվին փոխանցել»: Այդ հարցը չտվող քո այդ մի տղան այս օրերին Երևանի համայնքների քո նախկին շտաբականներին է այցելում, սպառնում է, թե՝ հետ տվեք մեր փողերը: Ամոթ է, ռոբ, ամբողջ հայությունն է այդ մասին խոսում: Գուցե էն սիրուշո անվամբ հարսիկիդ ասես մի մուղամ երգի քեզ համար, որ տանջված սիրտդ մի քիչ հովանա, թե չէ այսպես մի տեսակ շատ ես ներամփոփվել ու ներսից կրծոտում ես քեզ:
Դու մեր ազգի կույր աղիքն ես, ոճրագործ ռոբիկ: Ամբողջ 10 տարի չհաջողվեց հեռացնել թարախակալված այդ կույր աղիքը, բայց դե ինչքա՞ն կարող է մնալ: Թեպետ արդեն ակնհայտ է քո խեղճացած ու հիվանդ վիճակը: Քեզ չեն կարող փրկել ո՛չ բիզնեսմեն չկաթողիկոս գարեգին բ-ն, ո՛չ քաղաքական մարմնավաճառ դաշնակները, ո՛չ նախին թաղային խուլիգանները, որովհետև բոլորիցդ զզված է մեր ժողովուրդը, որն արդարություն է պահանջում: Եվ այս ընտրությամբ մեր ժողովուրդը սկսեց քեզ՝ որպես մեր երկրի թարախակալված կույր աղիք, վիրահատելու գործընթացը: Այն շարունակվեց այսօր վերաքննիչ դատարանում սկսված դատական պրոցեսով, հետո կշարունակվի Ազգային ժողովում քո նվաստ վիճակով:
Ինչ խղճալի՜ ես, երիցս անիծյալ «կարիճ ռոբ»:
![]()