![]()
«Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել»,- այս մասին այսօր գործադիրի 2021 թվականի հունիսի 24-ի հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և խոսքը փոխանցեց ՊԵԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Հովհաննիսյանին, որպեսզի վերջինս ներկայացնի թվերը:
«2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար: Այս ցուցանիշն աննախադեպ է և կրկնել է 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրված ամենաբարձր՝ 632 հազար ցուցանիշը:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս ցուցանիշը բարձր է 2018-2019 թթ. համադրելի տվյալներից, և նշեց, որ աճել է նաև հայտարարագրված աշխատատեղերի եկամտի չափը՝ կազմելով 134.7 միլիարդ դրամ:
Փաշինյանն էլ շեշտեց, որ շինարարության ոլորտում զգալի աճ կա և դրանով պայմանավորված՝ զգացվում է նաև աշխատատեղերի աճը, և արձանագրեց, որ զբոսաշրջության դանդաղ վերականգնման տեմպ ունենք, և հանրային սննդի ոլորտում է հաջորդ ամենախոշոր սեգմենտը, որտեղ աշխատատեղերի աճ կա:
![]()