ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե իբր հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք, որ Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նախնական տվյալներով՝ գտնվածը ռազմական գործողությունների մասնակից է եղել: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:

Որոնումները կշարունակվեն նաև առաջիկայում: Ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ