Զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

Զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունիսի 21-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։

Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

ՊՆ-ն տեղեկացնում է, որ ստորաբաժանումները, համաձայն մարտական հաշվարկի, սահմանված ժամկետներում դուրս են բերել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զբաղեցրել նախորոշված շրջանները, ծավալել են կառավարման կետեր եւ բացազատել կապի շարժական հանգույցներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ