![]()
Ինչպես եւ պայմանավորվել ենք՝ այսօր, հունիսի 21-ին, երեկոյան ութին՝ ժամը 20.00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հանդիպման ժամանակ իրականացվելու է ժողովրդի կողմից Պողպատե մանդատը նորընտիր վարչապետին հանձնելու հանդիսավոր արարողություն-հանրահավաքը։
Ժամը 08.30-ի դրությամբ ԿԸՀ-ն հաշվարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների բոլոր քվեաթերթիկների արդյունքները: Դրանք 2008 ընտրատեղամասերի արդյունքներն են:
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
1. «Քաղաքացիական պայմանագիր»- 53.92%, (687.251 ձայն)
2. «Հայաստան» դաշինք — 21.04% (268.165 ձայն)
3. «Պատիվ ունեմ» դաշինք -5.23%, (66.633 ձայն)
4. «Բարգավաճ Հայաստան» — 3.96% (50416 ձայն)
5. «Հանրապետություն» — 3.04% (38713 ձայն)
6. Հայ ազգային կոնգրես –1.54 % (19.647 ձայն)
7. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»- 1.50 % (19.142 ձայն)
8. «Ազգային ժողովրդական բեւեռ»- 1.47% (18.767 ձայն)
9. «5165» ազգային պահպանողական շարժում- 1.22 % ((15.534) ձայն)
10. «Լուսավոր Հայաստան» — 1.22 % (15557 ձայն)
11. «Ազատական» – 1,15% (14.923 ձայն)
12. «Հայոց Հայրենիք» — 1,03% (13.115 ձայն)
Այսպիսով, խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ որպես մեծամասնություն, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը, որը չի հաղթահարել անցողիկ 7 տոկոսի շեմը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ կմտնի խորհրդարան:
![]()