![]()
Նոր Արեշ 10/36 և10/37 ընտրատարածքներում հավաքված են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ովքեր բացահայտ քարոզչություն են իրականացնում։ Նրանցից մի քանիսը, իրենց մեքենաների վրա փակցրել են «Ընտրիր 24-»-ին գրառմամբ պաստառներ, որով քաղաքացիներին նպատակադրված ուղղորդում են ընտրել Քոչարյանին։
Freenews-ի լրագրողը փորձեց խոսել քարզչություն իրականացնող քաղաքացիների հետ,սակայն նրանք տեսնելով լրագրողներին հեռացան տարածքից։ Այս մասին փորձեցինք տեղեկություն ճշտել 10/36 և10/37 ընտրատարածքների հանձնաժողովի նախագահներից, սակայն նրանք մեզ հետ զրույցում ասացին որ իրավասու չեն խոսել այդ մասին։
Freenews-ը ահազանգել է Ոստիկանության լրատվության բաժին, ճշտելու իրավիճակի եղելությունը։
![]()
![]()
![]()