Ընտրողը քվեաթերթիկներից մեկը վերցրել ու վազել է դուրս․ ոստիկանություն են կանչել

Գյումրու 32/34 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Աստոյանը ահազանգել է ոստիկանությանը՝ ընտրատեղամասում գրանցված միջադեպի մասին։

«Քաղաքացիներից մեկը ստացել է բոլոր քվեաթերթիկները, ինչպես նաև մի ծրար։ Վերցրել է դրանք բոլորը, մտել է քվեախցիկ, քվեարկել, դուրս է եկել, կտրոնը տրամադրել է և դրոշմանիշը խփելու պահին հանձնաժողովի անդամը նկատել է, որ դատարկ թուղթն է, ծրարը չկա»,- Իրավաբան․net-ի լրագրողի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Աստոյանը։

Քվեարկողին քվեախուց են ուղեկցել կրկին, որ քվեաթերթիկը դնի ծրարի մեջ։ Քաղաքացին նշել է, որ ծրար չկա։

ԳՈՎԱԶԴ01:52Իմանալ ավելին
«Մենք նոր ծրար տրամադրեցինք, նախորդը հավանաբար ավելորդ թղթերի հետ թափել էր։ Ծրարը տվեցինք, շատ խիստ զայրացավ։ Ձեռքի թուղթը, որը ինքն ընտրել էր, ճմռթեց, վազելով ընտրատեղամասից դուրս եկավ»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Սիրանուշ Աստոյանի խոսքով՝ քաղաքացու զայրանալու պատճառը եղել է այն, որ խնդրել են թերթիկը դնել ծրարի մեջ։

«Դրա համար զայրացավ, որ հետ ուղարկեցինք՝ թերթիկը ծրարի մեջ դնելու, պատշաճ ձևով տալու»,- ասաց նա։

Հանձնաժողովի նախագահը վազել է քաղաքացու հետևից, բայց չեն կարողացել վերջինիս գտնել։

Նշենք, որ Գյումրու 32/34 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1658 է։ Ժամը 14։42-ի դրությամբ ընտրությանն է մասնակցել 382 քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ