14:00-ի դրությամբ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.82 տոկոսը. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ 14:00-ի դրությամբ մայրաքաղաք Երևանում 859 հազար ընտրողից արդեն 251 հազար 504-ը կատարել է իր քաղաքացիական պարտքը:

Արագածոտնի մարզում 117 հազար 472 ընտրողներից արդեն ընտրատեղամաս է եկել 28 հազար 987 ընտրող:

Արարատի մարզում ընտրության իրավունք ունեցող 223 հազար 360 ընտրողներից դեռևս իր պարտքը կատարել է 58 հազար 767 հոգի:

Արմավիրի մարզում պատկերն այսպիսինն է՝ 235 հազար 840 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից 51 հազար 536-ն են եկել ընտրատեղամասեր:

Հաջորդ մարզը Գեղարքունիքն է: Այստեղ 189 հազար 527 ընտրողից իր քաղաքացիական պարտքը կատարել է արդեն 46 հազար 268 հոգի:

Լոռու մարզում 233 հազար 552 հոգուց 14:00-ի դրությամբ քվեարկել է 61 հազար 81 հոգի:

Կոտայքի մարզում էլ արդեն քվեարկել է 66 հազար 645 հոգի՝ քվեարկելու իրավունք ունեցող 242 հազար 22 քաղաքացուց:

Շիրակի մարզում էլ 226 հազար 763 ընտրողից արդեն քվեարկության է գնացել 47 հազար 969 հոգի:

Սյունիքի մարզում էլ կա 109 հազար 726 ընտրող, որոնցից 14:00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել է 36 հազար 619 ընտրող:

Վայոց ձորում էլ այսպիսի պատկեր է: 46 հազար 620 ընտրողից դեռևս քվեարկել է 13568 հոգի:

Տավուշի մարզում էլ 109 հազար 690 քաղաքացուց մասնակցել է ընտրություններին 32 հազար 682 հոգի:

Ընդհանուր ՀՀ-ում ընտրողներ իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 քաղաքացուց մասնակցել է ընտրություններին 695 հազար 626 քաղաքացի, կամ 26.82 տոկոսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ