![]()
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ 3/11 Կ. ՈՒԼՆԵՑՈՒ Փ. 76 16 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ինքնիշխան Հայաստան կուսակցության ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը։
«Երկրորդ անգամ քվեաթերթիկը պահանջելուց հետո պատճառաբանել են, որ 25 ուժ է մասնակցում և 26 համար չկա։ Քաղաքացին պատրաստ է բացատրություն տալ։ Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»,-նշում է Սանասարյանը:
ՀՀ ոստիկանությունում «Թեժ գծով» 2021 թ. հունիսի 20-ին, ժամը 12.00-ի դրությամբ, ստացվել է 24 ահազանգ: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ահազանգերը վերաբերել են 2-ը՝ ընտրակաշառքին, 8-ը՝ տեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, 2-ը՝ ոստիկանության ծառայողներին, 5-ը՝ ԱՎՎ հետ կապված հարցերին, 7-ը՝ տեղեկատվական բնույթի տեղեկություններ ստանալուն:
![]()