![]()
«Ազատական» կուսակցության ընտրացուցակը գլխավորող պատգամավորի թեկնածու Սամվել Բաբայանը քվեարկեց Պուշկինի 3ա (Ժուռնալիստների տուն) հասցեում տեղակայված 9/46 ընտրատեղամասում:
Լրագրողների հետ զրույցում Բաբայանը, պատասխանելով այն հարցին, թե ում օգտին քվեարկեց, ասաց. «Որ ուժեղ ապրեք, չվախենաք, հզոր լինեք, այ դրա օգտին քվեարկեցի: Մարդիկ պետք է հանգիստ լինեն, ընտրություն անեն, ժողովուրդն է մեկ է որոշողը, իսկ ժողովուրդը կրակոցներից չի վախենում»:
![]()