Սիսիանի «Հայաստան» դաշինքի գրասենյակում և ներկայացուցիչների տներում խուզարկություն է եղել

Համացանցում տեղեկություն է տարածվել, իբր ոստիկանները Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարներին ու ներկայացուցիչներին բերման են ենթարկում։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ։

Այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ