Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակողը «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամ է

Այսօր հայտնի էր դարձել, որ կրակել են «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի առաջին համար Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա, գրում է «Ժողովուրդը»։

Ըստ աղբյուրի՝ քիչ առաջ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը հայտնել է, որ կրակողը հայտնաբերվել է իրավապահների կողմից, և որ նա Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի անդամ է։ Կրակելով կայանված դատարկ մեքենայի վրա՝ նա ցանկացել է դաշինքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավել:

Հիշեցնենք, որ առավոտյան՝ ժամը 9։30-ի սահմանում, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի առաջին համար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ ահազանգելով, թե կրակել են իր ավտոմեքենայի վրա, և կից լուսանկարներ հրապարակել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ