![]()
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ 11.00-ի դրությամբ մայրաքաղաք Երևանում 859 հազար ընտրողներից արդեն 120 հազար 166-ը կատարել է իր քվեն:
Արագածոտնի մարզում 117 հազար 472 ընտրողներից արդեն ընտրատեղամաս է եկել 12 հազար 318 ընտրող:
Արարատի մարզում ընտրության իրավունք ունեցող 233 հազար 360 ընտրողներից դեռևս իր պարտքը կատարել է 27 հազար 676 հոգի:
Արմավիրի մարզում պատկերն այսպիսինն է՝ 235 հազար 840 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից 23 հազար 488-ն են եկել ընտրատեղամասեր:
Հաջորդ մարզը Գեղարքունիքն է: Այստեղ 189 հազար 527 ընտրողից իր քաղաքացիական պարտքը կատրարել արդեն 18 հազար 586 հոգի:
Լոռու մարզում 233 հազար 552 հոգուց 11:00-ի դրությամբ քվեարկել է 26 հազար 86 հոգի:
Կոտայքի մարզում էլ արդեն քվեարկել է 30 հազար 342 հոգի՝ քվեարկելու իրավունք ունեցող 242 հազար 22 քաղաքացուց:
Շիրակի մարզում էլ 226 հազար 763 ընտրողից արդեն քվեարկության է գնացել 19 հազար 106 հոգի:
Սյունիքի մարզում էլ կա 109 հազար 726 ընտրող, որոնցից 11:00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել է 17 հազար 269 ընտող:
Վայոց ձորում էլ այսպիսի պատկեր է: 46 հազար 620 ընտրողից դեռևս քվեարկել է 5699 հոգի:
Տավուշի մարզում էլ 109 հազար 690 քաղաքացուց մասնակցել է ընտրություններին 15 հազար 585 հոգի:
Ընդհանուր ՀՀ-ում ընտրողներ իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 քաղաքացուց մասնակցել է ընտրություններին 316 հազար 291 քաղաքացի, կամ 12.2 տոկոսը:
![]()