ՔՊ-ն բողոքարկելու է ԿԸՀ-ի՝ Փաշինյանի նկատմամբ նախազգուշացում կիրառելու որոշումը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ բողոքարկելու են ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ըստ կուսակցության, հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Վերջինս երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթեր է ունեցել.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ